Դասընթացի մասին
Այս դասընթացը նախատեսված է միջին և ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչների համար, ովքեր ցանկանում են դասղեկի ժամերին ձևավորել աշակերտների մոտ կարևոր արժեհամակարգեր:
Դասընթացը բաղկացած է հինգ դասից՝
Դաս # 1-Սոցիալ-հուզական փոփոխությունները սեռահասունության շրջանում
Դաս # 2-Աճող մտածողությունը որպես արժեհամակարգ
Դաս # 3-Նպատակների սահմանումը ուսումնառության գործընթացը կառավարելու համար
Դաս # 4-Առողջ հարաբերությունների կառուցումը՝ ամուր ընկերության հիմք
Դաս # 5- Պատասխանատվություն արժեհամակարգի ձևավորումը
Յուրաքանչյուր դաս ունի կարճ բացատրող տեսանյութ, սահիկաշար, դասապլան, տեղեկատվական թերթիկ:
Յուրաքանչյուր դասի ավարտին մասնակիցը պատասխանում է թեստի՝ դասի վերաբերյալ գիտելիքները ստուգելու համար:
Ողջ դասընթացը ավարտելուց հետո մասնակիցը ստանում է դասընթացի մասնակցության վերաբերյալ հավաստագիր: